Դիլիջանի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը:
«Ցավակցում ենք Գոռի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին:
Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում:
Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը` մեր էջում Գոռ Մարտիրոսյանի մասին կհրապարակենք ճշտված տեղեկատվություն միայն ծնողների թույլտվությամբ»,-ասվում է հաղորդագրությունում: