Թայլանդն անցնում է ջրի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագկոկում այսօր սկսել են հեղեղվել մեգապոլիսի կենտրոնական շրջանները,- հաղորդում է Itar Tass -ը :Չինական թաղամասի որոշ շրջաններում ջրի մակարդակը արդեն հասնում է 1 մետրի: Չաոպրայա գետում ջրի մակարդակը նախօրեին նոր ռեկորդ էր սահմանել: Ինչպես հայտնել է քաղաքապետ Սուխումբհանդ Պարիբատը, հոկտեմբերի 28-ի առավոտյան գետում ջրի մակարդակը հասել է 2,47 մետրի: Ակնկալվում է, որ հյուսիսային եւ կենտրոնական շրջաններից ջրի հսկայական ծավալի ներհոսքը Բանգկոկ այսօր երեկոյան գետում ջրի մակարդակը կհասցնի 2,65 մետրի: Նախորդ օրերին մարդկանց զանգվածային մեկնումը 9 մլն բնակչություն ունեցող Բանգկոկում հսկայական խցանումներ էր առաջացրել:Նշենք, որ վերջին 5 տասնամյակում Թայլանդում գրանցված ամենաուժեղ ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է 400-ի: Ջրհեղեղից ընդհանուր առմամբ տուժել է 3 մլն մարդ: Թայլանդի երկու երրորդը հայտնվել է ջրի տակ




Լրահոս