ՊՍՎ-ն պետք է վաճառի իր ֆուտբոլիստին, որպեսզի ձեռք բերի Սպերցյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը ՊՍՎ կախված է նրանից, թե Մարկո Վան Գինկելը երբ կլքի ակումբը, ArmSport. am-ի փոխանցմամբ՝ հայտնում է РБ Спорт-ը։

Նշվում է, որ հոլանդական ակումբն իսկապես հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով, սակայն ակումբի աշխատավարձերի բյուջեն թեթևացնելու համար առաջին հերթին պետք է վաճառել Մարկո Վան Գինկելին։

Ինքը՝ Սպերցյանը, մտադիր չէ ձմռանը հեռանալ ներկայիս ակումբից։ Ֆուտբոլիստն ամբողջությամբ կենտրոնացած է թիմի ելույթների վրա և ցանկանում է օգնել իր թիմին Ռուսաստանի առաջնության գարնանային հատվածում։ Ամռանը ֆուտբոլիստի ներկայացուցիչները պատրաստ են դիտարկել եվրոպական ակումբների առաջարկները։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս