Բրազիլիան և Արգենտինան համատեղ արժույթ են ստեղծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիան և Արգենտինան հաջորդ շաբաթ կարող են հայտարարել, որ կսկսեն աշխատանքը միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ, հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով գործին ծանոթ պաշտոնյաներին:

Նոր արժույթն առաջարկվում է անվանել «sur» (իսպաներենից «հարավ»), այն ուղղված կլինի երկու երկրների տնտեսությունների կախվածությունը դոլարից նվազեցնելուն։ Ըստ FT-ի, նախագծին միանալու կհրավիրվեն նաև Լատինական Ամերիկայի այլ երկրներ:

Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասայի խոսքով, առաջին փուլում երկրները կուսումնասիրեն առևտրային ինտեգրման մեխանիզմները։ Նա հավելել է, որ նախագծի վրա աշխատանքը երկար տարիներ կպահանջի, և հիշեցրել է, որ ԵՄ-ից պահանջվել է 35 տարի եվրոն ստեղծելու և շրջանառության մեջ դնելու համար:

Ըստ FT-ի՝ միասնական արժույթի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ՝ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի Արգենտինա այցի ժամանակ։

Նախկինում Արգենտինան և Բրազիլիան արդեն քննարկել են միասնական արժույթի ստեղծման հարցը, սակայն Բրազիլիայի Կենտրոնական բանկը դեմ է արտահայտվել։ FT-ն նշում է, որ Լուլա դա Սիլվայի ձախակողմյան կառավարության իշխանության գալուց հետո միասնական արժույթի քննարկման գործընթացը կարող է ավելի արագ ընթանալ։




Լրահոս