Այսօր 43-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է: Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ: Արցախում հումանիտար ճգնաժամը եւս շարունակում է խորանալ, կտրոնային համակարգն էլ սկսել է գործել:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից ևս 4 հիվանդ տեղափոխվել է Հայաստան։ Նրանց հետ եկել են նաև վերջիններիս ուղեկցող անձինք: «Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Միեւնույն ժամանակ Ացախում անհանգստություն է առաջացրել բրնձի տեսակներից մեկի համային և հոտային առանձնահատկությունները: Բրնձի նշված տեսակի մատակարարումը խանութներին արգելվել է, իսկ արդեն մատակարարավածը հետ է կանչվել շուկայից այն փոխարինելու նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում: