ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն Անդրանիկ Քոչարյանի մտերիմն էր. ինչո՞ւ նա դարձավ քավության նոխազ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում զինվորների կացարանի հրդեհից մի քանի օր հետո միայն իշխանության ներկայացուցիչները շտապեցին այցելել այնտեղ: Նրանց թվում էր նաեւ ՀՀ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որն ընդամենը մեկ ամիս առաջ հպարտանում էր, թե դիրքերի այսպիսի կահավորում նախկինում չի եղել եւ զինվորների կյանքեր կփրկվեն: Սակայն արդյունքում ունենք խայտառակ վատ կահավորված առաջնագիծ, որտեղ զինվորները բենզինով են վառարան միացնում:

Ուշագրավ է, որ Անդրանիկ Քոչարյանը նախկինում հաճախ է այցելել Գեղարքունիքի մարզի դիրքեր, հանդիպել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին, լուսանկարներ հրապարակել նրա հետ: Հետաքրքիր է՝ առաջնագիծ գնալուց նա չէ՞ր նկատել, թե ինչ պայմաններում են ապրում մեր զինվորները: Թե Քոչարյանի համար այդ պայմանները նորմալ են եղել:

Հիշեցնենք, որ հրդեհի ողբերգական դեպքից ժամեր անց քավության նոխազ դարձան հենց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը՝ ի դեմս հրամանատար Վահրամ Գրիգորյանի: Նա Անդրանիկ Քոչարյանի մտերիմն էր և Քոչարյանն ամենուր Գրիգորյանի գովքն էր անում:

Ու հիմա հարց է առաջանում, եթե իրապես 2-րդ բանակային կորպուսի հրամանատարական անձնակազմն այդչափ պրոֆեսիոնալ էր, ինչու է մեր առաջնագիծը այդքան տխուր վիճակում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս