Հրաձգային զենքը կներառվի օգտագործվող տեսակների ցանկում. նոր առաջարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ոստիկանությունն առաջարկում է ձեռքի մարտական հրաձգային զենքը ներառել ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակների ցանկում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակների ցանկից կհանվի գազային՝ ատրճանակը և ռևոլվերը:

Ըստ ՀՀ ոստիկանության՝ արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված փամփուշտներով ատրճանակի կամ ռևոլվերի նմանվող սարքերը բավարար չեն ապահովելու հուսալի անվտանգություն։ Տեղեկացնենք, որ այս մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել հենց ՀՀ ոստիկանության կողմից եւ այս պահի դրությամբ հասցրել է հավաքել՝ 2 «դեմ» եւ 5 «կողմ» ձայն:




Լրահոս