Ինչ է եղել Մեյմանդարի շուկայում տղամարդու կյանքին վերջ տալու պատճառը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 15-ին սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկաններն ու քննիչները Մեյմանդարի շուկայում՝ կանաչեղենի վաճառքի բաժնում, տաղավարներից մեկի մոտ, հայտնաբերել էին տղամարդու դի՝ պարանոցի մասում սուր կտրող-ծակող առարկայի հետքերով։ Սպանվել էր Լոռու մարզի բնակիչ՝ 50-ամյա Սարգիս Ա-ն, իսկ ահա ենթադրյալ հանցագործն Անդրանիկ Կ-ն է, որը կալանավորված է:

Իսկ ինչ էր եղել սպանության պատճառը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկը իր կնոջ հետ պարբերաբար ապրանքներ է մատակարաել շուկա, հետո սկսել է խանդի տեսարաններ սարքել, որից հետո դանակահարել եւ սպանել է Սարգիս Ա.-ին:

Ք. Մ.




Լրահոս