Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ կառավարության մի շարք ներկայացուցիչներ այս օրերին գործուղումների են մեկնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը փետրվարի 6-10-ը Ֆրանսիայի Հանրապետություն կգործուղվի: Նա Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման միջկառավարական կոմիտեի 16-րդ նստաշրջանին մասնակցելու կմասնակցի: Տեղեկացանք, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը ՀՀ բյուջեից է կատարվելու:
Այսօր՝ հունվարի 23-ին, 5-օրյա այցով (մինչև հունվարի 27-ը) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը: Նա, ըստ վարչապետի որոշման, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասում «երկկողմ համագործակցության մի շարք հարցեր կքննարկի»: Այցի հետ կապված բոլոր ծախսերը հրավիրող կողմն է հոգում:
Այսօր մեկշաբաթյա գործուղման նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանն է մեկնել: Նա գրասենյակի աշխատակից Գրետա Մնացականյանի հետ հունվարի 23-30-ը Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում՝ Նիժնի Նովգորոդում, Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում համայնքային կառույցների ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կունենա: Այցերի հետ կապված բոլոր ծախսերը կարատվելու են ՀՀ պետբյուջեի միջոցներից:
Սևակ Վարդումյան