Արմեն Չարչյանը վայր կդնի պատգամավորական մանդատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն առաջիկայում վայր կդնի պատգամավորական մանդատը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին:

Այս առիթով ArmLur.am-ը կապ հաստատեց պատգամավորի հետ, սակայն նա հրաժարավեց մեկնաբանել. «Ես որևէ մեդիայի հետ կապ չեմ հաստատում, ձեզ էլ աշխատանքային լավ օր եմ մաղթում»,-մեր հարցին այսպես արձագանքեց Արմեն Չարչյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս