Միրզոյանը ՆԱՏՕ-ում Լաչինի միջանցքի բացման հարցը կքննարկի. ԱԳՆ-ից չեն հերքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն, ըստ ArmLur.am-ի ունեցած տեղեկությունների, այսօր՝ հունվարի 23-ին, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում պետք է ունենա:

Իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրին» մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ՆԱՏՕ-ում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսակցության ու քննարկման թեման Արցախը Հայաստանին կապող հաղորդակցային միակ հանգույցի՝ Լաչինի միջանցքի փակ լինելու հետ կապված հարցն է լինելու:

ՔՊ-ականներն այս հանդիպումից մեծ ակնկալինքեր ունեն ու կարծում են, որ միջանցքը բացելու մասով հստակ որոշում կլինի: Հանդիպումը, ArmLur.am-ին հասած տեղեկություններով, փակ է լինելու:
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Միրզոյանի՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հանդիպման մասով ասաց միայն. «Հանդիպման արդյունքում մամուլի հաղորդագրություն կտարածենք»:
Նա, փաստացի, ArmLur.am-ին հասած տեղեկությունները չհերքեց:

Սևակ Վարդումյան




Լրահոս