ArmLur.am-ը քիչ առաջ գրել էր, որ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Պաշտպանի աշխատակազմը քիչ առաջ հաստատաեց մեր լուրը՝ հայտարարելով.
«Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։
Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում»։