Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով նախաձեռնված քրեական վարույթով կհարցաքննվեն Ներքին գործեր նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները: Մասնավորապես նախաքննական մարմինը որոշակի անճշտություններ է հայտնաբերել փրկարարների կողմից արված հայտարարություններում եւ նրանց եւս կհարցաքննի, թե քանի անձ է գետնին ընկած եղել, քանիսն են մահճակալի վրա մահացած հայտնաբերվել եւ նման այլ հարցեր:
Դեպքից անցե 4 օր սակայն մինչ օրս դեռևս գործով ձերբակալված չկա:
Հիշեցնենք, որ 2023թ. հունվարի 19-ին՝ ժամը 01․30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետևանքով նույն վաշտի 15 զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քնար Մանուկյան