Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երկու զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլիք խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը.
«Եթե այսպես շարունակվի, ապա կարող է դիտարկվել նաև տղաներից մեկին պալատ տեղափոխելը»,-ասում է խոսնակը:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, ինչի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել 3 զինծառայող։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Քրիստինա Մուշեղյան