Ինչո՞ւ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը չի անդրադարձել 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի դեպքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ը հայտնել է, որ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: Արդեն տևական ժամանակ է՝ շրջանառվում են Գրիգորյանի հրաժարականի մասին տեղեկությունները: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՄԻՊ-ը տարաձայնություններ է ունեցել Փաշինյանի հետ, ինչն էլ հրաժարականի պատճառ է դարձել:

Հետաքրքիր է, որ Քրիստիննե Գրիգորյանը չի անդրադարձել օրեր առաջ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների մահվան դեպքին: Հենց այս դեպքից օրեր անց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտնեց պաշտոնից հեռանալու մասին՝ հայտարարելով, որ անցնում է այլ աշխատանքի:

Սպասենք առաջիկա զարգացումներին:




Լրահոս