SOS SMS-ն էլ չփրկեց փլատակների տակ գտնվողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Էրջիշ քաղաքում, որը եւս մեծապես տուժել էր օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, հոկտեմբերի 28–ին, փրկարարները մի քանի ժամ շարունակ փորձել են ավերակների տակից դուրս բերել երկու տղամարդու, որոնք նախօրեին SMS հաղորդագրության միջոցով իրենց հարազատներին հայտնել էին իրենց գտնվելու վայրի մասին,- հաղորդում է Ria Novosti -ն : Մոտ 5 օր ավերակների տակ մնացած տղամարդկանց այդպես էլ փրկվել չի հաջողվել. օգնությունն ուշացել էր ընդամենը մի քանի ժամ։ Թուրքիայում զոհերի թիվը անցնում է 570-ը:




Լրահոս