Ընդդիմադիր պատգամավորները կմասնակցեն քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունների քննարկմանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մասնակցելու են փետրվարի 7-ին մեկնարկելիք ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանին: Հենց այդ նստաշրջանի ժամանակ էլ ներկայացվելու են պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին միջնորդությունները: Երեկ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւս մեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին:

Այս անգամ դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցին համաձայնություն տալու վերաբերյալ: Հունվարի 20-ին նման միջնորդություն երեք դրվագով ներկայացվել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մասով:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջնորդություններ կլինեն նաեւ նույն խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի եւ Գեղամ Մանուկյանի մասով:

Եվ ահա, մեր տեղեկություններով, ընդդիմադիր պատգամավորները որոշել են մասնակցել նիստին, ակտիվ հարցադրումներ անել եւ ելույթներ ունենանլ՝ փորձելով ցույց տալ իշխանությունների իրական նպատակը, այն է՝ հանրությանը կարեւոր հարցերից շեղելն է։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս