
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը մրցեց ԱՄՆ-ն ներկայացրող, աշխարհի 31-րդ ռակետ Սեբաստիան Կորդայի հետ:
Երկու սեթերից հետո Կորդան վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից: Խաչանովը հաղթում էր երկու սեթերից հետո` 7:6, 6:3 հաշվով: