
3 երեխաների հետ Ստեփանակերտի ամենամեծ հանրախանութներից մեկը հասած Մարտան օրվա գնացուցակին համապատասխան ոչինչ չի գտնում: Միրգ-բանջարեղենը վաղուց հուշ է դարձել, նաեւ քաղցրավենիք գտնելն է դժվարացել: Փորձում են գնել այն, ինչի հնարավորությունը դեռ կա:
Արդեն 43 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում վաղուց դժվար է ապրանքներով լի խանութ գտնել: 2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր ավելի քան 16.800 տոննա կենսական նշանակության ապրանք կմակատարարվեր Արցախ, եթե չլիներ շրջափակումը:
Մանրամասները՝ տեսանյութում