
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը:
Այս մասին հայտնում է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: