ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմով պայմանավորված ՌԴ քանի քաղաքացի է եկել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան ժամանել է Ռուսաստանի Դաշնության 1 մլն 16 հազար 223 քաղաքացի: Ի դեպ նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս է եկել 967 հազար 696 ռուս:

Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ նախորդ տարվա մարտի սկզբից Ռուսաստանից Հայաստան են ժամանել մեծ թվով Ռուսաստանի, նաև՝ ՌԴ-ում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներ։ Բացի այս, տեղեկացնենք, որ հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան ժամանել է Ուկրաինայի 27 հազար 361 քաղաքացի, դուրս եկել 27 հազար 310 ուկրաինացի:

Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան նախորդ տարվա 11 ամիսներին ժամանել է 124 հազար 467 իրանցի, դուրս եկել 125 հազար 695-ը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ ժամանել է 19 հազար 887, դուրս է եկել 18 հազար 293 հնդիկ: Նշենք, որ Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար աշխատանք գտնելու ամենահարմար վայրերից մեկն է համարվում: Հնդիկները մեր երկրում աշխատանք գտնում են տարբեր ոլորտներում, այդ թվում եւ գյուղատնտեսական, շինարարական:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս