ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փաշինյանը, մեղքը սպայի վրա գցելով, չբացառեց՝ վերջինս բեզնինով լի տարան միտումնավոր է զինվորների կողմը նետել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերագական միջադեպի բոլոր հանգամանքներն ու դեպքի մանրամասները ներկայացնելուց առաջ նախ պետք էր լսել դեպքի մասնակից զինվորականներին, ապա նոր միայն կառավարության նիստի ժամանակ առաջինը հայտնողի մոլուցքով տարված՝ շտապել է ասել, թե ինչ ու ինչպես է կատարվել: Տեսակետը ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանինն է, որ ArmLur.am-ի հետ զրույցում ասում է ՝ շտապողականություն դրսևորելուց առաջ պետք էր հանգիստ պայմաններում լսել ողջ մնացած ժամկետային զինվորականների տեսակետը:

Մանգարասարյանի համոզմամբ՝ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանի նկարագրածն ու դեպքի վերաբերյալ նախնական վարկածի տրամադրումը պարզապես սարսափ է, քանի որ առանց հանգամանքերի շղթան պարզելու՝ ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը սպայական կազմի վրա դրվեց:

Իսկ ամենասարսափելին այն է, ասում է մեր զրուցակիցը, որ հրապարակային կերպով հայտարարվում է, թե սպան, հնարավոր է, բենզինով լի տարան միտումնավոր է զինվորների ուղղությամբ նետել: Միևնույն պահին Մանգասարյանը նաև հարց է բարձրացնում՝ արդյոք կարող ենք մեզ նման «շռայլություն» թույլ տալ ու սպայական անձնակազմի նկատմամբ, որոնց պատրաստման համար, ի դեպ, պետութունը 10-15 տարի ժամանակ է ծախսում, նման տեսակ նվաստացուցիչ վերաբերմունք ցուցաբերենք:

Նորմալ երկրում, շարունակում է, պաշտպանության նախարարը վաղուց արդեն հրաժարականի դիմում գրած կլիներ, բայց Հայաստանում կառավարման ու կադրերի նշանակման այնպիսի ճգնաժամ է, որ հստակ չէ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականից հետո ով կարող է զբաղեցնել երկրի համար առաջնային նշանակության կարևորագույն այդ պաշտոնը:
Հետևելով իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կադրային քաղաքականությանն ու անտրամաբանական նշանակումների քրոնիկոնշին, ասում է փորձագետը, հանգում ենք ժողովրդական հայտնի խոսքին՝ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը:

Սևակ Վարդումյան




Լրահոս