Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խոսքը, մասնավորապես, ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետների, կամ, օրինակ, ԱԺ աշխտակազմի աշխատակիցների մասին է:
Տեղեկացանք նաև, որ անձնական տվյալների պաշտպանվածության նորմերից ելնեով՝ ԱԺ՝ պարգևատրված աշխատակիցների անունները կարող է և չհրապարակվել: Պարգևատրվածների ցանկ-հավելվածը, ի դեպ, ԱԺ նախագահի կողմից ստորագրված որոշումից հենց այդ հիմքով էլ բացակայում է:
ArmLur.am-ին հայտնի դարձավ մեկ այլ հանգամանք ևս. պետական ծառայողները տարեկան երկու անգամ միանվագ պարգևատրում են ստանում:
Սևակ Վարդումյան