Գործուղումներ՝ գործադիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության ներկայացուցիչները պատրաստվում են գործուղումների մեկնել: Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր՝ հունվարի 24-ին, երկօրյա այցով Կատարում (Դոհա) կգտնվի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Տեղեկացանք, որ Ավանեսյանի գործուղման հետ կապված ծախսերի մի մասը՝ ճանապարհածախսը և օրապահիկը, ՀՀ պետական բյուջեի հաշվին է կատարվելու: Հրավիրող կողմը միայն գիշերակացի հարցն է հոգում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն էլ այս տարվա փետրվարի 6-10-ը Ֆրանսիա կգործուղվի: Նա Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման միջկառավարական կոմիտեի 16-րդ նստաշրջանին կմասնակցի: Նշենք, որ Սահակյանի այցի հետ կապված բոլոր ծախսերը ՀՀ բյուջեի միջոցներից են կատարվելու:

Սևակ Վարդումյան




Լրահոս