ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որը վերաբերում է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումներին։
«Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, երեկ՝ հունվարի 23-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողովին: