ՔՊ-ում որոշում կայացնողները երեք հոգի են․ մյուսները դիտորդի դերում են․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է: Մինչ այս իշխանականները, երկրի առաջ ծառացած մարտահրավերները թողած, քննարկում էին ընդդիմադիրներին մանդատից զրկել-չզրկելու հարցը, հիմա էլ անցել են արդեն «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելությունից զրկելուն համաձայնություն տալու հարցին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող ֆրակցիային առնչվող այս եւ մյուս բոլոր կարեւոր որոշումները կայացնում է ՔՊ «վերնախավը»՝ ի դեմս խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, Ալեն Սիմոնյանի եւ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի: Տեղեկացանք, որ վերջիններս որոշումներ կայացնում են առանց թիմակիցների հետ քննարկման, առանց նրանց կարծիքը հարցնելու:

Ավելին՝ խմբակցության որոշ պատգամավորների (որոնք համեմատաբար հաճախ են շփվում մամուլի հետ) միայն վերջին պահին են տեղեկացնում որոշումների մասին, որպեսզի հանկարծ արտահոսք չլինի: Պատգամավորներին ասված է, որ բոլոր կարեւոր իրադարձությունների շուրջ իրավասու են խոսել միայն խմբակցության ղեկավարը եւ քարտուղարը:

Իհարկե, իշխող ֆրակցիայում կան չեզոք պատգամավորներ, որոնց համար միեւնույնն է՝ ինչ է կատարվում խմբակցության ներսում, ինչ որոշումներ կկայացվեն, իրենք միայն «դիտորդի», կոճակ սեղմողի դերում են:

Ամբողջական հոդվածը՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս