Սպանվածը Մուամմար Քադաֆին չէ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբիական Սիրտ քաղաքում լիբիացի զինյալների ձեռքով սպանված մարդը Մուամմար Քադաֆին չէ, այլ նրա նմանակներից մեկը` Ահմիյդ անունով,-հաղորդում է Watan-ը, որին այդ մասին հայտնել է մի ծպտյալ: Ըստ Watan-ի`ծպտյալի վկայությամբ, զինյալները սպանել են Քադաֆիի նմանակներից մեկին:Փորձագետը շեշտել է, որ ունի խարդախությունը բացահայտող ապացույցներ, դրանցից ամենածանրակշիռը Քադաֆիի ձերբակալման տեսանյութն է: Շատերը կհաստատեն, որ Քադաֆիին գերի վերցնելիս ամպամած էր եւ հորդառատ անձրեւ էր տեղում: Այնինչ կադրերում արեւոտ է, ավազախառն քամի է նկատվում:Գնդապետի մազերը սեւ են: Այդ կադրերում մենք տեսնում ենք, որ մազերի գույնը մոտ է սրճագույնին:
Փորձագետը նաեւ հայտարարել է, որ դիակը, որը տեղափոխվել է հիվանդանոց, երկու հրազենային վերք ուներ: Մեկը ականջից վերեւ, մյուսը որովայնի վրա: Իսկ տեսանյութում մենք տեսնում ենք եւս մեկ վերք գլխին:
Տեղեկացնենք, որ Մուամար Քադաֆին նախկինում որովայնի հատվածում վիրահատվել է, ինչից հետո խոր սպի է մնացել: Իսկ ցուցադրված դիակի վրա այդպիսի սպի չկար:




Լրահոս