Փաշինյանի թիմակիցները խաբել են․ մաս 10․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Գաղտնիք չէ, որ իշխանության ներկայացուցիչներն իրարից անկախ հայտարարություններ են անում, ապա հերքում կամ այլ անկյունից ներկայացնում իրենց:

Այդպես եղավ նաեւ միութենական պետության կազմի մեջ մտնելու համար ՀՀ-ի վրա գործադրվող ճնշումների հարցով: Մասնավորապես, հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՌԴ-ի հետ միութենական պետության կազմ մտնելու պաշտոնական առաջարկ Հայաստանին չի եղել, բայց, միեւնույն ժամանակ, հավելեց, որ իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է:

«Մեզ համար ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են, եւ մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում ամեն ինչ անել մեր հայրենիքի պետականության հարատեւությունն ապահովելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցին՝ իսկ ոչ պաշտոնական խողովակներով միութենական պետության կազմ մտնելու ճնշումներ եղել են արդյոք, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ պաշտոնական խողովակներ ասելով՝ ի՞նչ նկատի ունենանք, օրինակ՝ փորձագետների կողմից շարունակ զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ»:

Հարցին՝ Արմեն Գրիգորյանն արդյոք դրանք նկատի ուներ, երբ խոսում էր ճնշումների մասին, վարչապետը պատասխանեց. «Ենթադրում եմ՝ այդ թվում դրանք է նկատի ունեցել, այո՛»: Ըստ էության, նա հերքեց Արմեն Գրիգորյանի դիտարկմանը, որ այդպիսի պաշտոնական առաջարկ կամ ճնշումներ չեն եղել:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս