ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Տարիներ առաջ գերակա շահ ճանաչված Երեւանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն ահազանգում են՝ գույքի օտարման գործընթացը սկսվել է: ArmLur.am-ի նկարահանող խումը Ֆիրդուսի տարածքում էր: Դատարանի որոշմամբ՝ ապամոնտաժում էին 88-ամյա բնակիչ Վարյա Սաֆարյանի բնակարանը:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

 

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է աշխատող կանանց տրամադրվում հղիության եւ ծննդաբերության  արձակուրդ:

Սյուզաննա Մարգարյան (24 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության, 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին որդեգրելու կամ երկու եւ ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:

Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխային փաuտացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողն այն կարող է ստանալ հերթականությամբ:

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ 1-ին անգամ հիփոթեքային վարկի տոկոսների չափով եկամտահարկի գումարների վերադարձման համար:

Հասմիկ Գեղամյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին պետք է ներկայացնեն առձեռն կամ փոստով. հայտնում են ՊԵԿ-ից։

Անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ: Հայտին կից վարկառուի կողմից հարկային մարմին են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը եւ դրանց լուսապատճենները`

  1. վարկառուի անձը հաստատող փաստաթուղթը,
  2. վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում),
  3. հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակը կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը, հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը եւ հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի կամ գույքի կառուցապատման իրավունքի) պետական գրանցման վկայականը,
  4. կառուցապատողի կողմից տրված տեղեկանքը՝ բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվությունը,
  5. բնակարանի կամ անհատական բնակելի տան առուվաճառքի պայմանագիրը կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի բնօրինակը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական եկամուտների կոմիտեի կողմից եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ»-ում եւ ուղարկել էլեկտրոնային դիմումը՝ ընդհանուր սահմանված կարգով: Էլեկտրոնային հարթակից օգտվելու քայլերի հաջորդականությունը ներկայացված է տեսաուղեցույցում։ Վարկառուն, բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից, հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնի:

 




Լրահոս