Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի օջախ է ձևավորվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձեւավորվել։ Մեր աղբյուրի ասելով, դրանք տարբեր դրդապատճառներ ունեն։ Որոշ մասը կառավարվում է ՀՀ իշխանությունների կողմից, ընդ որում՝ նաեւ ֆինանսավորվում է։ ՀՀ իշխանությունները փորձում են կանխել Վարդանյանի ենթադրյալ հաղթարշավը, ուստի ամեն ինչ անելու են նրան մրոտելու համար, որ հանկարծ  Վարդանյանն Արցախից չտեղափոխվի Երեւան՝ սպառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Վարդանյանը խանգարում է նաեւ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություններին` Արցախի հարցում տարբերվող իր դիրքորոշմամբ։ Դժգոհների մի խումբն էլ պետական ապարատի նախկին ներկայացուցիչներն են, եւ ոչ միայն։

Մեզ ասացին, որ Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է ուսումնասիրել բոլորի «գործերը», եւ, ասում են, բավականին բացահայտումներ են եղել, որոնք ամեն պահի կարող են քրեական գործերի հիմք հանդիսանալ։ Վարդանյանի դեմ ընդվզողների մի խումբն էլ տարբեր ՊՈԱԿ-ների եւ պետական բյուջեից սնվողների բանակն է, որի մի մասը Վարդանյանի գալուց հետո զրկվել է աշխատանքից ու եկամտից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս