Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում մնացած 11 քաղաքացի ընտանիքի միավորման նպատակով երեկ Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան։ 10 քաղաքացի էլ Կարմիր խաչի միջնոդրությամբ Լաչինի միջանցքով տեղափոխվել է Հայաստանից։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Քրիստինա Մուշեղյան