ԲՈԿ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել: Ըստ մեր աղբյուրների՝ հրաժարականի դիմումը Քեռյանը երեկ է գրել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն որակավորման կոմիտեն միացնում են  ԿԳՄՍՆ գիտության կոմիտեին: Այս միացմամբ նախարարությունը փորձում է այնպես անել, որ այլևս փոխնախարարի անհրաժեշտություն չլինի: Ժաննա Անդրեասյանի նախարար նշանակվելուց հետո փոխնախարարի այդ հաստիքը դեռ թափուր է, այսինքն այս միացմամբ պետք է այնպես լինի, որ այլևս փոխնախարար այդ գծով չնշանակեն:

Նշենք, որ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահն այժմ Սարգիս Հայոցյանն է: ArmLur.am-ի տեղեկություններով` միացման արդյունքում այդ կառույցը կանվանեն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս