Կառավարությունից Պետրոզավոդսկ ու Ալմաթի են գործուղվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության ներկայացուցիչների գործուղումները շարունակվում են: Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանը 2023 թվականի փետրվարի 13-17-ը Ռուսաստանի Դաշնություն՝ Պետրոզավոդսկ, կգործուղվի՝ մասնակցելու ԱՊՀ կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 26-րդ նիստին: Նշենք, որ այցի հետ կապված բոլոր ծախսերը ՀՀ բյուջեի հաշվին են կատարվելու:

Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանն էլ նախարարության մեկ այլ աշխատակցի՝ Սերգեյ Շահնազարյանի հետ մեկտեղ հունվարի 31-ից փետրվարի 2-ը Ղազախստան կմեկնեն: Նրանք Ալմաթիում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնումների խորհրդատվական կոմիտեի նիստին կմասնակցեն: Այս այցի հետ կապված ծախսերը նույնպես ՀՀ բյուջեից կկատրվեն:

Ս.Վ.




Լրահոս