«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ:
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ
«Արցախէներգո» ՓԲԸ-ն հայտնում է, որ հաշվի առնելով բնակչության արձագանքները և ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, որոշվել է, պահպանելով հովհարային անջատումների օրական 6-ժամյա գրաֆիկը, անջատումներն իրականացնել ավելի կարճ տևողությամբ:
Ս․թ․ հունվարի 25-ին, ժամը 02։00-ից ամբողջ հանրապետությունում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում: