ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում չանցկացնելու՝ հայաստանայն ռազմաքաղաքական ղեկավարության որոշումը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ՀԱՊԿ անդամ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, ոչ միանշանակ ընդունվեց: Ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը, հիմնվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն բացատրության վրա, թե ՀԱՊԿ զորավարժությունների Հայաստանում անցկացումը տարածաշրջանի երկրները որպես ուժի ցուցադրման ակտ կարող են ընկալել, հռետորական հարց է բարձրացնում՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ հակառակորդներին չնեղացնելու ու որպես ագրեսոր հանդես չգալու տրամաբանությունից է բխում հանգամանքը, որ պատերազմից երկու տարի անց Հայաստանի զինված ուժերը զորավարժություններ չեն անցկացնում:
Ինչ վերաբերում է բանակին հատկացված միջոցները խնայելուն, ապա այդ մասով մեր զրուցակիցը տարակուսանք է հայտնում՝ ի՞նչ արժեք կամ նշանակություն ունեն խնայված միջոցները, եթե մեր զինվորներն անմարդկային պայմաններում են մնում, կացարանների վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան