Այրվածքաբանության կենտրոնում զինվորների սենյակները հսկել չեն կարողանում. լուրջ բացթողում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո երեք զինվոր տեղափոխվել էր Երևան՝ Այրվածքաբանության կենտրոն: ArmLur.am-ը,  հենց առաջինը հրապարակած լինելով, թե ինչ է պատմել վիրավոր զինվորներից մեկն իրավապահներին, բնականաբար ցանկություն եւ նպատակ է ունեցել նաեւ նրանց հետ անձամբ հանդիպել եւ զրուցել:

Հենց այդ նպատակով ArmLur.am-ը կապ էր հաստատել Այրվածքաբանության կենտրոնի հետ, սակայն մեզ փոխանցել էին, թե նկարահանումներն արգելված են:  Սակայն երեկ լրատվամիջոցներն ականատես եղան իրավիճակի, երբ լրատվամիջոցներից մեկին հաջողվել էր կենտրոնում նկարահանում անել վիրավոր զինվորներից մեկի հետ:

Այսքանից հետո բնականաբար հարց է առաջանում, թե ինչպես է մի լրատվամիջոցի հաջողվել գնալ  եւ նկարել, իսկ մյուսներին՝ ոչ:  Սա հենց համակարգի բացթողումն է. եթե նկարահանումն արգելված է եղել եւ իրականացվել է գաղտնի, ինչու տարածքում հետեւողներ չեն եղել, ինչու չեն հսկել հիվանդասենյակներ մուտք ու ելքը: Նույն կերպ կարող էր լրատվամիջոցի փոխարեն այլ անձ մտնել զինվորի սենյակ եւ բոլորովին վատ նպատակներով: Իսկ նրանց պետք է հսկող լիներ եւ սա հենց համակարգի բացթողումներից է:

Այսինքն, Այրվածքաբանության կենտրոնում անգամ չեն կարողանում ապահովել վիրավոր զինվորների անվտանգությունը եւ եթե արգելում են նկարահանում,  կարողանան հսկել բոլորին:




Լրահոս