
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել Անկարային եւ շնորհավորել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 88-րդ տարեդարձը։ Սակայն Քլինթոնն իր շնորհավորական ուղերձում շփոթել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ամսաթիվը։ “Նախագահ Բարաք Օբամայի եւ Միացյալ Նահանգների քաղաքացիների անունից այսօր՝ հոկտեմբերի 28-ին, շնորհավորում եմ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 88-րդ տարեդարձը։ Սակայն միեւնույն ժամանակ ցավում եմ, որ ադ համազգային տոնակատարությունը համընկավ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ։ Ցանկանում եմ նշել, որ մենք մեր աղոթքներով զոհվածների և վիրավորների ընտանիքների և հարազատների հետ ենք։ ԱՄՆ–ը թուրք ժողովրդի կողքին է”,– նշվում է Հիլարի Քլինթոնի ուղերձում։Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է 1923-ի հոկտեմբերի 29–ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։