ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով կլինի Ազատի կացարանի հրդեհի գործով առաջին մեղադրյալը. որոշումն՝ այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննական մարմինն այսօր ամենայն հավանականությամբ մեղադրանք կառաջադրի Զորամասի պաշտոնատար անձանցից մեկին, որը եղել է զորամասի հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասով պատասխանատուն, իսկ թե կոնկրետ ով է նա այս պահին, նախաքննությանը չվնասելու համար վերջինիս տվյալները չենք ներկայացնում:

Հիշեցնենք, որ 2023թ. հունվարի 19-ին՝ ժամը 01․30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետևանքով նույն վաշտի 15 զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքից հետո պաշտոնից ազատվեցին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ, գնդապետ Շիրազ Խաչատրյանը եւ այլ պաշտոնատար անձիք:

Քնար Մանուկյան




Լրահոս