
Արցախը Հայաստանին և Արտաքին աշխարհին կապող միակ հանգույցը Լաչինի միջանցքը 40 օրից ավել է՝ փակ է:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշում է՝ Հայաստանը հստակ պահանջում է բացել Լաչինի միջանցքը, բայց չի կարող այս հարցով բանակցել Ադրբեջանի հետ.
«Մեզ համար պարզ է՝ Ադրբեջանը ի՞նչ քաղաքականություն է վարում, մեր դաշնակիցն էլ ձայնակցում է:
Բառացի չենք ասում՝ միջանցքի փակման հեղինակը Ադրբեջանն է, աջակցողը՝ Ռուսաստանը: ՌԴ-ն պարտավոր է հետևել այդ միջանցքով երթևեկության անվտանգությանը, իսկ Ադրբեջանն էլ պարտավոր է ապահովել դա: Հայաստանը թեմա չունի բանակցելու իրենց հետ, ի՞նչից բանակցի»,-ասում է պատգամավորը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում