ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կառավարության որոշմամբ «Երևանի Պարույր Սևակի անվան հ. 123 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցված և 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով «ՍԱՏԱՐ» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրված քաղաք Երևան, Էրեբունի, Նոր Արեշի 35-րդ փողոց 2 հասցեում գտնվող անշարժ գույքից 302.12 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով Կազմակերպությանը վերադարձնելու խնդրանքով:
Հիմք է ընդունվել Կազմակերպության աշակերտների թվի ավելացումը, նշյալ տարածքը կրթական նպատակով օգտագործելու հեռանկարը, ինչպես նաև վերջինիս կողմից տարածքի շահագործման արդյունքում տարհանման փակված ելքերը վերականգնելու առաջնահերթությունը:
Առաջարկվում է քաղաք Երևան, Էրեբունի, Նոր Արեշի 35-րդ փողոց 2 հասցեում գտնվող անշարժ գույքից 302.12 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Կազմակերպությանը:
Նաիրա Հովհաննիսյան