Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 26-ին ժամը 10:00-ից մինչև հունվարի 27-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների մի շարք հասցեների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդագրությունից:
Տվյալ ժամանակահատվածում կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Վ.Դավթյան, Արաբկիրի 21, 23, 25, 27, 33, 35, 37, 39, 45, 47, 49 փողոցների, Բաբայան փող. 18-40 համարների,
Կենտրոն վարչական շրջանի՝ Վերին և Ներքին Անտառային, Գ. Էմինի, Սարմենի, Զարոբյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Ազգալդյան, Կոնդի, Ֆրիկի փողոցների, Սարյան 2, 14, 20/1, 22, 24, 24/1, 26, Արամի նրբ. 5/1, Թամանյան 5, Բաղրամյան 3-26 համարների, Բաղրամյան 1-ին նրբանցքի, Մատենդարանի, Նախագահական և Պետական Ճարտարագիտական համալսարանի շենքերի ջրամատակարարումը: