Խոյ
Զուր խոստումներ մի տվեք և ինքներդ էլ մի հավատացեք բոլորի խոսքերին ու խոստումներին: Հիշեք, ձեր լավագույն օգնականը դուք եք:
Ցուլ
Բավական տհաճ օր է սպասվում, եթե հաշվի առնենք, թե միանգամից ձեր գլխին որքան խնդիր է լցվելու: Բայց եթե կազմակերպված լինեք, ամեն ինչ կհաղթահարեք:
Երկվորյակ
Դուք պետք է փորձեք որքան հնարավոր է շատ սեր ու խնամք ցուցաբերել ձեր հարազատների հանդեպ, հնարավոր է դուք դա չեք նկատում, բայց նրանք ձեր կարիքն ունեն:
Խեցգետին
Գործնականում ոչ մի լուրջ փոփոխություն չի սպասվում, աշխատավայրում գործերը ինչպես կային, այդպես էլ կշարունակվեն, իսկ ահա անձնականում լուրջ փոփոխություններ են սպասվում:
Առյուծ
Աստղերը այսօր խորհուրդ չեն տալիս թուլանալ՝ ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես: Պատրաստ եղեք դեպքերի ցանկացած անկանխատեսելի զարգացման:
Կույս
Այսօր դուք լավ ընկերջ կարիք կունենաք, որը ձեզ կօգնի ոչ միայն հոգեպես, այլև ֆինանսական առումով, բայց այսուհետ փորձեք ձեր ֆինանսական հարցերն ինքնուրույն լուծել:
Կշեռք
Ձեր մտքերի մեծ մասը, որոնք նախատեսել էիք իրագործել այսօր, ցավոք սրտի կմնան անկատար, այնպես որ կարող եք դրանց իրագործման համար ավելի հարմար օր ընտրել:
Կարիճ
Դուք առավելություն ունեք ձեր շրջապատի նկատմամբ, դուք ձեր ընկերների խմբի հոգին եք, այնպես որ ղեկը ինչպես թեքեք, այսօրվա դեպքերը այդպես էլ կընթանան:
Աղեղնավոր
Մի հավատացեք այն մարդկանց, ովքեր այսօր ձեր տարօրինակ առաջարկ անեն գործնական մասով, հատկապես, եթե նրանք օրինակ առաջարկեն արագ ու կարճ ժամանակում գումար աշխատել:
Այծեղջյուր
Աշխատավայրում անորոշ վիճակ է, դուք ինքներդ էլ չեք կողմնորոշվում գործը փոխել, շարունակել տեղում դոփել: Ժամանակն է որոշում կայացնելու:
Ջրհոս
Այսօր ձեզ համար աստղերը շատ դրական օր են կանխատեսել: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, անգամ եթե մի բան էլ մի փոքր ձեր սրտով չէ, մի սրտնեղեք, դա ժամանակի հարց է:
Ձկներ
Ձեր սուր լեզուն կարող է և ձեր թշնամին, և ընկերը դառնալ, այնպես որ խոսելուց առաջ լավ մտածեք, որպեսզի հետո խնդիրների մեջ չընկնեք: