Ինչու Սեյրան Օհանյանին թույլ չեն տալիս ծանոթանալ իրեն վերաբերող միջնորդություն-մեղադրանքին. մանրամասնում է պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնամխելիությունից զրկելու 3 միջնորդություններից մեկը գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել։

ArmLur.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը նշեց, որ թույլ չեն տալիս ծանոթանալ իրեն վերաբերող այդ միջնորդություն-մեղադրանքին:

Իսկ թե ի՞նչ են պատճառաբանում, Սեյրան Օհանյանն ասաց, որ որևէ բացատրություն չի ստացել.

«Նշված հարցը գաղտնիության ռեժիմով է ընթանում, թույլտվություն չեն տվել ինձ ծանոթանալ միջնորդությանը, որպես պատգամավոր էլ հենց առաջին օրից լրացրել եմ բոլոր փաստաթղթերը , որպեսզի թույլտվություն տան, բայց չեն տվել:

Կարճ ասում են՝ դուք թույլտվություն չունեք, ու վերջ, այլ բան չեն պատճառաբանում»,-մեզ հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Դատախազության միջնորդագրերը քննարկվելու են փետրվարի 7-ին մեկնարկելիք Աժ նիստում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս