Քննչական կոմիտեի շենքի դիմաց այս պահին մեծ թվով ոստիկաններ են։ Բանն այն է, որ այնտեղ են հավաքված 44-օրվա արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից։
Օրեր առաջ նրանք եւս հավաքվել էին Քննչական կոմիտեի շենքի առջեւ եւ արդար դատաքննություն էին պահանջում։ Այսօր արդեն հաղորդումներ կլինեն եւ ծնողները կրկին այդ շենքի առջև են։
Լուսանկարները՝ Armlur.am-ի