Պատկերացնո՞ւմ եք՝ մեզ նման փոքր պետությունը խաղում է աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների բախման կիզակետում. Խաչիկ Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հակառուսականության մեծ ալիք է բարձրանում, որի պաշտոնական խոսափողը հենց Նիկոլ Փաշինյանն է, ով էլ իր վերջին ասուլիսում ամենաբարձր մակարդակով հայտարարեց, թե ռուսական ռազմակայանը սպառնալիք է Հայաստանի համար: ArmLur.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը:

Զրուցակցի արձանագրմամբ՝ արդեն ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածությունը.

«Մոտ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից պաշտոնապես հայտարարեց բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու մասին, իսկ բալանսավորման քաղաքականությունը հենց արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն է, որը փոխլրացման, այսինքն՝ աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի համադրման փոխարեն՝ շեշտը դնում է շահերի հակադրման վրա:

Պատկերացնո՞ւմ եք՝ մեզ նման փոքր պետությունը խաղում է աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների բախման կիզակետում, սա կործանարար է, սա է հենց արտաքին քաղաքական ուղղվածության փոփոխությունը»,-ասում է Գալստյանը և հավելում՝ բարձրաստիճան պաշտոնյաների արևմտյան ռեվերանսները կործանարար են լինելու պետության և ժողովրդի համար:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս