Կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկի հյուրանոցների կոմունալ ծախսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկի հյուրանոցների կոմունալ ծախսերը: Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին տեղի ունեցած ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հյուրանոցների և հյուատների գործունեության վրա։ Հյուրանոցներն ու հյուրատները մինչև 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների։

Ավելին, ըստ ՊԵԿ-ի՝ Ջերմուկում մոտ 3 անգամ նվազել է հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։

Նրանց մեծ մասը ընդհուպ մինչև 2 անգամ նվազեցրել էր նախկինում գործող ծառայությունների արժեքը։ Կառավարությունը մտադիր է միանվագ աջակցություն տրամադրել Ջերմուկում 2022 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներին՝ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 100 տոկոսի չափով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոխհատուցում ստանալու են Ջերմուկում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող մոտ 20 տնտեսավարող։ Իսկ գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծախսը՝ ըստ նախնական հաշվարկների չի գերազանցելու 50-60 մլն դրամը։

Ս.Հ.




Լրահոս