Առերեսումներ նահատակված զինվորների ծնողների և ոստիկանների միջև. ինչ է կատարվում Քննչական կոմիտեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը այսօր հայտնել է, որ քննչական կոմիտեի շենքի դիմաց մեծ թվով ոստիկաններ են։ Բանն այն է, որ այնտեղ են հավաքված 44-օրվա արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից։

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Քննչական կոմիտեում սկսվել են առերեսումները 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողների և ոստիկանների միջև: Այս պահին ծնողներից առերեսման է գնացել Գայանե Հակոբյանը, այնուհետև Գարիկ Գալեյանը, Գոհար Դավթյանը:

Ք.Մ.




Լրահոս