21-րդ դարում՝ 2023թ․ Արցախի մայրաքաղաքում բնակարաններն ու առանձնատները փայտի վառարաններով են տաքացնում։ Երիտասարդ ընտանիքների համար իրավիճակն ավելի ծանր է։ Ցուրտ ու մութ արցախյան իրականությունը Աննան այս օրերին մեկ տարեկան որդու հետ է փորձում հաղթահարել։
Գազի ու էլեկտրականության գրեթե բացակայության պայմաններում ամենադժվարը մանկահասակ երեխայի խնամքն է։ Ընտանիքը հավաքվում է այս փոքրիկ սենյակում, հիշում հին օրերն ու տագնապի մեջ սպասում ավետիսին՝ երբ կբացվի Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը:
Արցախի շրջափակման հետևանքով Աննան հասցրել է մի շարք խնդիրների բախվել։ Առաջին օրերին մտածում էր, որ հերթական սադրանքն է և շուտով կբացվի կյանքի ճանապարհը։ Պարզվեց՝ ոչ։ Շրջափակման 45-րդ օրը խանութները միայն դատարկվում են։ Դեղատներում մանկական կերի, տակդիրների խնդիր կա։ Միրգ ու բանջարեղենից բացի, Արսենը նաև շոկոլադ է շատ սիրում, բայց Արցախում արդեն սպառվել է նաև քաղցրավենիքը։
Մանրամասները՝ ընտանիքում