Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնել առանց մուտքի արտոնագրի։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց Հայաստանի ու ԱՄԷ-ի կառավարությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Նշենք, որ մուտքի ազատականացման գործընթացը մեկնարկել էր 2017 թվականին, հետո ինչ–ինչ պատճառով կանգ էր առել: Իսկ նախորդ տարվա դեկտեմբերին արդեն գործընթացը վերսկսվեց «ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։
Ս.Հ.