Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ գնալով մեծանում են:
Հիմա էլ Բաքուն պահանջում է շտապ փակել Մեծամորի ատոմակայանը։
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ կոչ անելով կասեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը.
«Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է շտապ դադարեցնել, որպեսզի հնարավոր լինի խուսափել այնպիսի աղետներից, ինչպիսին Չերնոբիլն ու Ֆուկուսիման էին, իսկ նրա ռադիոակտիվ թափոնները պետք է վերցնել միջազգային խիստ հսկողության ներքո»,-նման սադրիչ հայտարարություն է արել Ալիևան:
ArmLur.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի նշում է՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջ Ադրբեջանը բազմիցս է ներկայացրել:
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանն անընդհատ փորձում է անհեթեթ պահանջներ ներկայացնել Հայաստանին, որպեսզի հայկական կողմը ստիպված լինի հրաժարվել բանակցություններից, ինչը «քարտ բլանշ» կլինի Ադրբեջանի համար:
Քրիստինա Մուշեղյան